Չինաստանի Սիցզյան Ույգուրական ինքնավար մարզում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 16 մարդ, որոնց թվում կա երկու ոստիկան։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Հայտնի է, որ այս պահին կա երկու ձերբակալված։
Միջադեպը տեղի է ունեցել մարզի գյուղերից մեկում։ Դանակներով և ինքնաշեն պայթուցիկներով զինված ամբոխը հարձակվել է ոստիկանների վրա, երբ վերջիններս փորձում էին կասկածյալների ձերբակալել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Տեղեկացնենք, որ Սիցզյանի բնակչության ավելի քան 45 տոկոսը մուսուլման է։ Այստեղ հաճախ են բախումները դավանական հենքի վրա։ Չինաստանի իշխանությունները հաճախ այդ բախումներում մեղադրում են իսլամիստներին և անջատողականներին։