տուն Քաղաքական Միջազգային Չինաստանի կոմկուսի պլենումն աննախադեպ որոշում է կայացնելու

Չինաստանի կոմկուսի պլենումն աննախադեպ որոշում է կայացնելու

237
0

url

Չինաստանում այսօր սկսվում է Կոմունսիտական կուսակցության կենտրոնական կոմիտեի քառօրյա նիստը, որի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, ընդունվելու են տնտեսական աննախադեպ բարեփոխումների որոշումներ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Անցած տարի երկրի նոր ղեկավարությունը առաջիկա համագումարի ժամանակ պետք է որոշի, թե ինչ ճանապարհով է զարգանալու երկիրն առաջիկա 10-ը տարիների ընթացքում։ Հիմնական նպատակն է տնտեսության վերածրագրավորումն արտահանումից դեպի ներքին սպառման մեծացում, ինչպես նաև ֆինանսական և հողային բարեփոխումները։

Փորձագետներն այս նիստը համեմատում են 35 տարի առաջ Դեն Սյաոպինի օրոք կազմակերպված պլենումի հետ, որի ժամանակ հայտարարվեց տնտեսության շուկայական մոդելին անցնելու մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here