Սեպտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:42-ին (Գրինվիչի ժամանակով` սեպտեմբերի 7-ին, ժամը 22:42-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 29.570 և արևելյան երկայնության 105.060 աշխարհագրական կոորդինատներով (Չինաստան՝ Զիգոնգ քաղաքից 32 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Ըստ РИА Новости լրատվական գործակալության, երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 29 վիրավոր: