2013 թվականին Չինաստանի արտաքին առևտրի ծավալը կազմել է 4.16 տրլն դոլար, ինչը 7.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Այս մասին տեղեկացնում է Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը։
Նշվում է, որ արտահանումը կազմել է 2.21 տրլն դոլար՝ ավելանալով 7.9 տոկոսով, իսկ ներկրումն աճել է 7.3 տոկոսով՝ հասնելով 1.95 տրլն-ի։ Այսպիսով, արտաքին առևտրի դրական սալդոն կազմել է 259․75 մլրդ դոլար, ինչը 12.8 տոկոսով ավելին է 2012 թվականի ցուցանիշից։
Արտաքին առևտրի ծավալներով Չինաստանն արդեն գերազանցում է ԱՄՆ-ին, ում արտաքին առևտրի ծավալները նախորդ տարի կազմել են 3.57 տրլն դոլար։