Չինաստանի արտարժութային պահուստային ֆոնդերն աճել են 3.09 տոկոսով՝ կազմելով 3.82 տրլն դոլար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի կենտրոնական բանկի ղեկավար Շեն Սուչեն։
Նրա խոսքերով՝ աճին նպաստել է յուանի փոխարժեքի ամրապնդումը դոլարի համեմատ, աշարհում և Չինաստանում եկամտաբերության դրույաքաչափերի տարբերությունը, ինչպես նաև այլ շուկաներից ներդրումների ներգրավման դյուրին կարգը։
Կենտրոնական բանկի նախագահը նաև հայտարարել է, որ անցած տարի չինական բանկերը տրամադրել են 8.89 տրլն յուանի վարկեր (մոտ 1.46 տրլն), ինչը 8.4 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ցուցանիշից։