տուն Աշխարհ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

528
0

Ֆիլիպիններում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Մահացած տղամարդը 44-ամյա չինացի է՝ Ուհան քաղաքից, որտեղ կորոնավիրուսը բռնկվել էր:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Չինաստանում մահացու վտանգավոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 304-ի, իսկ վարակվածները 13 846-ն են, որոնցից 2110-ը ծանր վիճակում են: