տուն Քաղաքական Միջազգային Չինաստանը Boeing 777-200 անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքներ է սկսել իրականացնել իր...

Չինաստանը Boeing 777-200 անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքներ է սկսել իրականացնել իր տարածքում

98
0

malaysia-777-geoffrey-thomas

Մալայզիական ավիաընկերության Boeing 777-200 ինքնաթիռը, որն անհետացել է ավելի քան 10 օր առաջ, սկսել են փնտրել Չինաստանում։ Տեղի իշխանությունները որոնումներ են իրականացնում Չինաստանի ցամաքային տարածքում։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Մալայզիայում Չինաստանի դեսպանատանը։

Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակը հայտարարել էր, որ դադարեցնում է որոնումները Հարավչինական ծովում, քանի որ ոչ մի տեղ այն չի հայտնաբերվել։ «Ինքնաթիռի գտնվելու վայրը կարող է գտնվել օդային երկու միջանցքներից մեկում՝ Ղազախստանի սահմանից դեպի Թաիլանդի հյուսիս, և Ինդոնեզիայի հարավից՝ դեպի Հնդկական օվկիանոսի հարավ», — ասել է նա՝ նշելով, որ առաջին օդային միջանցքն անցնում է նաև Չինաստանի տարածքով։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ինքնաթիռի ուղղության փոփոխությունն իրականացվել է ավտոմատ ռեժիմով՝ առայժմ անհայտ պայմաններում։