Չինական մի շարք ավիաընկերություններ պայմանագրեր են կնքել Boeing ընկերության հետ, որով ամերիկյան ընկերությունը մոտ 2 հարյուր ինքնաթիռ կմատակարարի նրանց։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ չինական ընկերությունները կգնեն 737 մոդելի ինքնաթիռներ։ Գործարքների ընդհանուր գինը կկազմի 20.7 մլրդ դոլար։ Չինաստանի կառավարության կողմից այս գործարքների հաստատման դեպքում կհրապարակվեն այդ ընկերությունների անունները։
Ակնկալվում է, որ առաջիկա 20 տարվա ըթնացքում Չինաստանը կշրջանցի ԱՄՆ-ին և կդառնա ուղևորափոխադրող ինքնաթիռներ գնող թիվ մեկ պետությունը։