տուն Քաղաքական Միջազգային Չինաստանը Airbus-ից կգնի 10 միլիարդ դոլարի 70 օդանավ

Չինաստանը Airbus-ից կգնի 10 միլիարդ դոլարի 70 օդանավ

82
0

Airbus_A380

Եվրոպական ինքնաթիռաշինական Airbus ընկերությունը ստորագրել է համաձայնագիր՝ Չինաստանին 70 օդանավ մատակարարելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ընդհանուր առմամբ, այս գործարքով Չինաստանը կվճարի 10 մլրդ դոլար:

Մինչ Չինաստանի նախագահ Սի ՑԶինպինի ժամանումը Ֆրանսիա, որը կայացել է նախօրեին, Եվրամիության և այլ երկրների միջև գոյություն ունեին հակասություններ ածխաջրածինների արտանետումների վերաբերյալ: Խնդիրը հարթվել էր Չինաստանի նախագահի այցի ժամանակ:

Չինաստանը կստանա А330 մոդելի 27 և A320 մոդելի 43 ինքնաթիռ:

Բացի այդ, ֆրանսիական կողմի հետ ստորագրված համաձայնագրով` Airbus-ը մինչև 2025 թվականը Չինաստանի տարածքում կզբաղվի այս ինքնաթիռների ատադրությամբ: