տուն Աշխարհ Չինաստանը ցուցադրել է` ինչպես են Ուհանի 20 բնակիչները նոր կորոնավիրուսից լիովին...

Չինաստանը ցուցադրել է` ինչպես են Ուհանի 20 բնակիչները նոր կորոնավիրուսից լիովին ապաքինվելուց հետո ուրախությամբ լքում հիվանդանոցը (լուսանկարներ, տեսանյութ)

938
0

Չինաստանում հրապարակել են հիվանդությունից լիովին ապաքինված 20 մարդու` հիվանդանոցից դուրս գրվելու կադրերը: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:

Պետական լրատվամիջոցներով հրապարակված և մեծ տարածում գտած 11 վայրկյան տևողությամբ տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ ուրախությամբ լքում Ուհանի Ցզինինթան հիվանդանոցը` հետևում թողնելով հիվանդությունն ու ավելի քան քսան օրվա ապրումները: 

Ցզինինթան հիվանդանոցը համարվում է Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածներ փնտրող հիմնական հաստատություններից մեկը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածների թիվը հասել է 156-ի, մահվան նոր դեպքեր չեն գրանցվել: