Չինաստանի իշխանությունները մեղադրել են Վիետնամին՝ Հարավ-չինական ծովում չինական հորատման աշտարակի մոտ սադրանքներ իրականցնելու մեջ:
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ վիետնամական լողացող սարքերն ավելի քան 1400 անգամ կանխամտածված կերպով խոյահարել են չինական նավերը:
Պաշտոնական Պեկինն այս գործողությունները որակել է իբրև անօրինական և կոչ է արել Հանոյին՝ դադարեցնել «սադրանքները»:
Չինաստանն իր հորատող սարքը տեղակայել էր վիճելի ջրային տարածքներում մայիսի 2-ին: Դա Հանոյում առաջ էր բերել հակաչինական ելույթներ, որոնց արդյունքում զոհվել էր 4 մարդ:
Վիետնամի իշխանությունները պնդում են, որ հորատող հարթակը գտնվում է իրենց ջրերում և կոչ են անում դադարեցնել այդ տարածքում սկսված արդյունահանումը: