Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` Վան Ցզյան Լինը պատրաստվում է ներդնել մոտ 50 մլրդ յուան` 8,2 մլրդ դոլար` Ցինդաո նահանգում չինական «Հոլիվուդ» կառուցելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Dalian Wanda Group-ը, որը պատկանում է գործարարին, կկառուցի կինոարտադրող ընկերություն, որը կհոգա չինական կինոարտադրության պահանջները: Վան Ցզյան Լինը պատրաստվում է դառնալ այդ ոլորտի առաջատարը երկրում: Նախատեսվում է, որ կկառուցվի 20 կինոստուդիա, իսկ շինարարությունը կավարտվի 2017 թվականին:
Վան Ցզյան Լինը նաև հայտնել է, որ հոլդինգը պայմանավորվածություն ունի կինոարտադրող համաշխարհային ընկերությունների հետ, որոնք նվազագույնը 30 ֆիլմ են նկարահանելու այդ կինոստոդաներում: