Ռուսական «Գազպրոմ» և չինական CNPC ընկերությունները ստորագրել են ՌԴ-ից գազի առաքումների պայմանագիր: Ըստ Prime-ի, պայմանագիրը ստորագրվել է Վադիմիր Պուտինի` Չինաստան կատարած այցի շրջանակներում: Արևելյան գազամուղով այդ վառելիքը կմատակարարվի Չինաստան, տարեկան ծավալը կկազմի 38 մլրդ խորանարդ մետր:
Քիչ առաջ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերն ասել է, որ 30 տարվա ընթացքում Չինաստանը ՌԴ-ին կվճարի 400 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ հազար խորանարդ մետր գազի գինը կկազմի մոտ 340 դոլար, ինչը մոտ 30 տոկոսով պակաս է ՌԴ-ի «քթի» տակ գտնվող Ուկրաինային վաճառվող գազի գնից: