տուն Աշխարհ Չինաստանը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու մասին

Չինաստանը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու մասին

213
0

Մեկ շաբաթվա ընթացքում ՉԻնաստանում, բացի Հուբեյ նահանգից, կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին հայտնել է Korrespondent-ը։

Կորոնավիրուսի սկզբնաղբյուր դարձած Չինաստանի Ուհանում փակվել են բոլոր 14 ժամանակավոր հիվանդանոցները:  Բոլոր վարակակիրներին ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցներից: Վերջին ժամանակավոր բուժկենտրոնի փակումից հետո չինացի բժիշկները հանդիսավորությամբ հանել են բժշկական դիմակները՝ ազդարարելով հիվանդությունը հաղթահարելու մասին: Բժիշկներին անվանում են «հաղթողներ»:

Չինաստանը հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակը: COVID-9-ն արդեն տարածվել է 114 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ՝ վարակակիրների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 126 հազարի: Ապաքինվել են 68 հազարը:

Աշխարհի տարբեր երկրներում խիստ միջոցառումներ են ձեռնարկվում կորոնավիրուսի դեմ պայքարում՝ դադարեցվում են ժամանցային ու մարզական բոլոր միջոցառումները: Սակայն Տոկիոյի քաղաքապետը հայտնել է, որ այս տարի Ճապոնիայի մայրաքաղաքում նախանշված ամառային Օլիմպիական խաղերը չեղարկելն «անհնար է»: Ճապոնիան ամենևին մտադիր չէ փոխել իր ծրագրերը: