Չինաստանի իշխանությունները որոշել են թեթևացնել ծնելիությունը սահմանափակող նորմերը: Այսուհետ չինացի զույգերը կարող են մեկից ավելի երեխա ունենալ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ ընտանիքներին կթույլատրվի երկու երեխա ունենալ այն դեպքում, եթե ծնողներից մեկը ընտանիքի միակ զավակն է: Բացի այդ, «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունն արդեն համարյա չէր կիրառվում գյուղական համայնքներում և էթնիկ փոքրամասնությունների դեպքում։