ՉԺՀ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ Թուրքիան պետք Է դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայում եւ համաշխարհային հանրության հետ միավորի ջանքերը մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար:
«Մենք պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն դրսեւորի եւ միջազգային հանրության հետ միավորի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Շուանը՝ նշելով, որ Չինաստանը կտրականապես դեմ Է այն բանին, որ միջազգային հարցերը լուծվեն ուժի կիրառման ճանապարհով,- նշել Է նա հերթական բրիֆինգում:
«Մենք համարում ենք, որ Թուրքիան պետք Է դադարեցնի ռազմական գործողությունները (Սիրիայում) եւ վերադառնա գոյություն ունեցող խնդիրների կարգավորման քաղաքական գործընթացին»,- Գեն Շուանի հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը: