Չինաստանն այս տարի 12,2%-ով կավելացնի ռազմական ծախսերը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Վերջին տասը տարում նման ծախսերի երկնիշ աճը աննախադեպ է: 2007 թվականի համեմատ ռազմական բյուջեն ավելացել է երկու անգամ: Նախորդ տարվա համեմատ այն աճել է 1,4 մլրդ դոլարով և ներկայում կազմում է 131,57 մլրդ դոլար:
Ամերիկյան պարբերականը գրում է, որ Չինաստանի բյուջեի աճն այս ոլորտում նշանակալի է` համեմատած ԱՄՆ-ում 2015 թվականի բյուջեում զգալի կրճատումների հետ: Թեպետ, նույնիսկ այդ ցուցանիշով ԱՄՆ-ն առաջատարն է աշխարհում:
Տեղեկացնենք նաև, որ երեկ Ճապոնիան լուրջ դժգոհություն է հայտնել Չինաստանի կողմից ռազմական ծախսերի զգալի ավելացմամբ, ինչը «ծագող արևի» երկրում համարում են վտանգ ոչ միայն Ճապոնիայի, այլ ամբողջ տարածաշրջանի համար: