Չինական բանակը լուրջ համալրման կարիք ունի, այդ պատճառով որոշում է կայացվել աչք փակել նախկինում մի շարք հիվանդություններով երիտասարդներին բանակ չզորակոչելու ագելքի վրա: Մասնավորապես, բանակ կզորակոչվեն շիզոֆրենիայով և ընկճախտով տառապող երիտասարդները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Այժմ բանակ կզորակոչվեն նույնիսկ 160 սմ հասակով տղամարդիկ և 158 սմ հասակով կանայք` նախկինի 162 և 160 սմ-ի փոխարեն: Բացի այդ, մեծ ուշադրություն չի դարձվի տեսողությանն ու քաշին, ինչպես նաև մարմնի վրա դաջվածքներին, եթե դրանց մեծությունը մարմնի բաց մասերում չի գերազանցում 2սմ-ը, իսկ փակ մասերում 10սմ-ը:
Ներկայում Չինաստանի բանակում ծառայում է մոտ 2 միլիոն սպա և զինվոր: