Չինական լուսնագնացն առաջին լուսանկարներն է ուղարկել Երկիր մոլորակի արբանյակից: Լուսանկարների վրա երևում է Չինաստանի դրոշը:
Արդեն տեղեկացրել ենք, որ չինական սարքը Լուսնի վրա վայրէջք է կատարել դեկտեմբերի 14-ին: Չինաստանում ասում են, որ այս ծրագիրը նշանակալի ներդրում է տիեզերքի համաշխարհային հետազոտության մեջ: 2017 թվականին Չինաստանը ևս մեկ սարք կուղարկի Լուսին, որի հիմնական նպատակն է այդ մոլորակից հողի նմուշներ բերելը:
Հիշեցնենք, որ «Չանյե 3» սարքը կարող է տեղաշարժվել ժամում 2 հարյուր մետր արագությամբ, ինչպես նաև մագլցել մինչև 30 աստիճան թեքություն ունեցող սարեր և բլուրներ: