Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձանագրում է, որ չիկունգունյա վտանգավոր վիրուսի տարածման առաջին դեպքերն արձանագրվել են Երկրի արևմտյան կիսագնդում։ Այս մասին հաղորդում է Medical Xpress-ը։ Նախկինում երբեք այդ հիվանդության դեպքեր այստեղ չէին արձանագրվել։
Չիկունգունյան վիրուսային հիվանդություն է, որը տարածվում է մոծակների միջոցով։ Այն առաջացնում է տենդ և ուժեղ հոդացավեր։ Բացի այդ, հիվանդներն ունենում են մկանային ցավեր և գլխացավեր, սրտխառնոց, հոգնածություն և ցան։