Չիլիի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենյաիլիլյոն հայտարարել է, որ ավելի քան 300 դատապարտյալներ կարողացել են փաչել բանտից Իկիկե քաղաքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով։ Այս մասին հաղորդում է La Segunda-ն։
«Չիլիի կառավարությունն ամեն հնարավորն անում է այդ տարածքում կարգ պաշտպանելու համար։ Կանխելու համար հնարավոր իրավախախտումներն ու գողությունները, քաղաք են ժամանում առնվազն 100 հատուկջոկատայիններ», — ասել է Պենյաիլիլյոն։
Հիշեցնենք, որ Չիլիի ափից 80 կմ հեռավորության վրա տեղի ունեցած 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 2 մարդ, առաջացել է 2 մետր բարձրությամբ ալիքներով ցունամի։