Չիլիում այսօր առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով երկրի հյուսիս-արևմուտքը հայտարարվել է աղետի գոտի: Այս մասին հայտարարել է Չիլիի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պնյաիլիլյոն: Հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս պահի դրությամբ զոհերի թիվը կազմում է 20 մարդ, որոնցից 2-ը մահացել են երկրաշարժի ժամանակ սրտի կաթվածից: Երկրի նախագահ Բաչելեն հետաձգել է իր բոլոր հանդիպումները և պատրաստվում է այցելել աղետի գոտի: Բացի այդ, դադարեցվել են դասերը բոլոր դպրոցներում:
Հիշեցնենք, որ օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8,2 մագնիտուդ, կան փլուզումներ, առաջացել է ավելի քան 2 մետր բարձրությամբ ալիքով ցունամի, ինչի հետևանքով իրականացվել է Էկվադորի, Պերուի և Չիլիի առափնյա շրձանների բնակիչներին: Կանխատեսվում է, որ ցունամիի ալիքիները կհասնեն նաև Ճապոնիայի և Ռուսաստանի սահմաններին: