Չիլիի հյուսիսում ավարտվում է աննախադեպ մասշտաբների պայթեցման աշխատանքների պատրաստությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աշխարհի ամենամեծ օպտիկական աստղադիտակի կառուցման համար վայրի մաքրման նպատակով ինժեներները նախատեսում են պայթեցնել Անդերում 3 կիլոմետր բարձրության վրա գտնվող լեռան գագաթը և տեղափոխել 1 միլիոն տոննա լեռնային ապար:
Սարքը, որ ստացել է Եվրոպական գերխոշոր աստղադիտակ անունը, արտացոլաչափ է, որի հայելու տրամագիծը հավասար է ֆուտբոլային դաշտի կեսին:
Աստղադիտակի կառուցումը կտևի 10 տարի: Սպասվում է, որ դրա շնորհիվ ստացվելիք պատկերների պարզությունը 10 անգամ կգերազանցի «Հաբլ» ուղեծրային աստղադիտակի ցուցանիշները: Նման հստակության հնարավոր կլինի հասնել լեռնային բարձրության վրա չոր ու մաքուր օդի շնորհիվ: