Այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ Հայաստանից արտահանումն աճել է 5.9%-ով, իսկ ներմուծումը՝ 13.1%-ով: Սա երևում է ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Ընդ որում՝ նման միտում նկատվում է միայն վերջին մի քանի ամիսներին: Մինչ այդ արտահանումը միշտ ներմուծումից արագ էր աճում: Եվ քանի որ տարվա սկզբին էլ արտահանումը ներմուծումից արագ էր աճում, հունվար-նոյեմբեր կտրվածքով արտահանման աճը՝ 8.4%, գերազանցել է ներմուծման աճին՝ 4.2%:
Բացարձակ թվային տվյալները հետևյալն են. հունվար-նոյեմբերին Հայաստանից արտահանվել 1 մլրդ 350 մլն դոլարի արտադրանք, ներմուծվել՝ մոտ 4 մլրդ դոլարի արտադրանք: