տուն Լուրեր Չէ՛, սա Ադրբեջանում չէ, և ո՛չ էլ Թուրքիայում. Սա Առինջն է

Չէ՛, սա Ադրբեջանում չէ, և ո՛չ էլ Թուրքիայում. Սա Առինջն է

137
0

1418184_535074523267986_219193591_n

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Չէ՛, սա Ադրբեջանում չէ, և ո՛չ էլ Թուրքիայում: Սա նույնիսկ Հայաստանի սահմանային մարզերից մեկում չէ: Սա Առինջն է, որը կպած է Երևանին: Այն իր տարածքով ու խաչքարերի քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտն է: Խաչքարերի գեղարվեստական արժանիքներով՝ ակնհայտորեն առաջինը: Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Դա նշանակում, է, որ այստեղ արգելված է ցանկացած շինարարական-տնտեսական գործունեություն, փոփոխում կամ միջամտություն:
Ու՞ր են պատասխանատուները, ու՞ր են մեր ժառանգությունը թմբակահարող ու նրա դրոշով արտասահմաններից տուն չեկող պաշտոնյաները: Ու՞ր է համայնքը: Ու՞ր է հայ մարդը, որի զավակները դպրոցում սովորում են հպարտանալ մեր անցյալով և մշակույթով: Եվ ո՞րն է տարբերությունը մեր և մեր ժառանգությունն ավերող թշնամիների միջև:

1013567_636669179738226_1715481820243277124_n

 

 

 

1381428_636669139738230_248651362334010288_n

 

 

 

1477604_636669083071569_6372419908026661546_n

 

 

 

1507083_636669076404903_5903044259673751880_n

 

 

 

1797582_636669166404894_7608880724031304129_n

 

 

 

10153182_636669069738237_1238663615754690916_n

 

 

10250121_636669253071552_5914989894879199631_n