Կանադական հետախուզությունը տվյալներ ունի, որ չեչեն ահաբեկիչ Դոկու Ումարովը կարող է ահաբեկչական գործողություններ իրականացնել Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ։ Այս մասին գրում է The National Post-ը։
Թերթի կողմից ստացված գաղտնի զեկույցում ասվում է, որ Դոկու Ումարովը պատրաստվում է խափանել «սատանայական» խաղերը, որոնք անցկացվելու են «իրենց հողում թաղված նախնիների ոսկորների վրա»։ Նույն պարբերականը գրում է, որ Ռուսաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում Սոչիի խաղերի անվտանգությանը։ Սակայն կանադական հետախուզության զեկույցը մտահոգության առիթ է տալիս։