տուն Լուրեր Չեն պատրաստվում մինչև վերջ վճարել

Չեն պատրաստվում մինչև վերջ վճարել

180
0

tigran-sargsyan-123154Կենսաթոշակային օրենքում կատարված փոփոխությունները, որոնք պետք է գործեն 2014 թվականի հունվարի 1-ից,  ինչպես հայտնի է, չի ընդունվում հասարակության կողմից: Այս իրողությունը մեծ բողոքի ալիք կբարձրացներ, որը հղի էր լինելու իշխանությունների և, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի համար անդառնալի հետևանքներով, եթե չլինեին մի քանի գործարարներ, որոնք «պոդդերժկա» արեցին Տիգրան Սարգսյանին:

Մի քանի խոշոր գործարարներ հայտարարեցին, որ պատրաստվում են վճարել իրենց աշխատակիցների փոխարեն   սահմանված տոկոսները, որպեսզի դժգոհություններ չլինեն:  Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների,  այս ակցիանˋ խոշոր գործարարների կողմից այնքան էլ ինքնաբուխ չի եղել, և այստեղ մեծ աշխատանք է իրականացրել Տիգրան Սարգսյանըˋ նրանց հետ մասնավոր հանդիպումներ ունենալով:  Այս կերպ նա կարողացել է մի քանի գործարարների համոզել, որպեսզի աջակցեն իրենˋ  իր պլանները ժողովրդի վրա «սաղացնելու» համար:

Հետաքրքիրն այն է, որ որոշ գործարարներ, ովքեր միացել են վարչապետի  ծրագրին, չեն պատրաստվում երկար կատարել այդ վճարումները և սպասում են, որպեսզի կրքերը հանդարտվեն, որից հետո էլ իրենք կանցնեն հին համակարգին, իսկ իրենց աշխատակիցները չեն կարող դժգոհել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here