hetq.am-ը գրում է.
«Տարեկան միջինում 4 անձ մահանում է Հայաստանի բանտերում, որը որակվում է որպես ինքնասպանություն։ Մահացածների հարազատները, սակայն, չեն հավատում ինքնասպանության վարկածին: Կարծում են, որ այդ դեպքերով պատշաճ քննություն չի կատարվում, և սպանությունները կոծկվում են ինքնասպանության քողի տակ:
2018թ. մարտի 16-ի առավոտյան Արմեն Աղաջանյանին ձերբակալել և տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավայր։ Արմենի մոր՝ Գայանե Աղաջանյանի պատմելով՝ քրեակատարողականի մուտքի մոտ հերթապահ մասի պետ, մայոր Արմեն Հովհաննիսյանի և կալանավոր Աղաջանյանի միջև երկխոսություն է սկսվել: Հովհաննիսյանը հարցրել է, թե ինչու կալանավոր Աղաջանյանն իրեն չի բարևում։ Արմեն Աղաջանյանը պատասխանել է, թե «բարևն Աստծունն» է։ Հերթապահ մասի ղեկավարը կալանավորին զգուշացրել է, որ նման պահվածք դրսևորելու դեպքում՝ կտեղափոխվի պատժախուց։ Կալանավոր Աղաջանյանը պատասխանել է, որ չկա մարդ, որ իրեն պատժախուց տանի, ինչին ի պատասխան՝ Արմեն Հովհաննիսյանն ասել է՝ հեսա կտեսնենք։
Այս խոսակցությունից հետո ուղեկցող ոստիկան Յուրա Աբրահամյանի և մի քանի այլ ոստիկանի ուղեկցությամբ Արմեն Աղաջանյանին տեղափոխել են խուզարկության սենյակ։ Մոր ասելով՝ հենց այդ սենյակում էլ Արմենին ծեծել են։ Գայանե Աղաջանյանի պատմելով՝ որդուն ծեծի են ենթարկել մայոր Արմեն Հովհաննիսյանը, ուղեկցող ոստիկան Յուրա Աբրահամյանը և ևս մեկ լեյտենանտ։ Կալանավորը ծեծի արդյունքում ստացել էր վնասվածքներ՝ դեմքի և սրունքների հատվածում»։
Նյութի շարունակությունը և տեսանյութը դիտեք սկզբնաղբյուր կայքում: