տուն Հասարակություն Առողջապահություն Չենք մոռանում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության պարագայում

Չենք մոռանում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության պարագայում

228
0

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում, հոգ տանելով ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ քաղաքապետարան դիմող մեր համաքաղաքացիների առողջության մասին, այսօր քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվեցին ապակյա պատնեշներ՝ ավելի նվազեցնելու համար աշխատակից-բնակիչ ֆիզիկական կոնտակտը:

Շնորհակալ ենք Էջմիածին քաղաքի ավագանու անդամ Գևորգ Ղազարյանին՝ այս ամենը նախաձեռնելու և օպերատիվ կազմակերպելու համար:

Հ.Գ. Ամեն դեպքում չենք մոռանում տնից դուրս գալ և քաղաքապետարան գալ միայն խիստ անհրաժեշտության պարագայում»: