տուն Քաղաքական Միջազգային «Չենք լռելու». Ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի փաստաբանների պալատի արձագանքը

«Չենք լռելու». Ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի փաստաբանների պալատի արձագանքը

207
0
Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության պատճառով Թուրքիայի գլխավոր դատախազության կողմից իր նկատմամբ սկսված ճնշումները: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերականը:
Պալատի ներկայիս ղեկավարությունը «Չենք վախենում, չենք լռելու» խորագրով նոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Պալատի նախկին ղեկավարության արած հայտարարությունը նաև մեր հայտարարությունն է: Եթե դա հանցանք է, ուրեմն մենք էլ ենք հանցավոր»:
Հայտարարության մեջ ասված է նաև, որ երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014 թվականից սկսած ամեն տարի ցավակցական ուղերձ է հղում, դա հանցանք չէ, սակայն իրենց դեպքում, հակառակը, հանցանք է:
«Այն ժամանակ վարչապետի (2014 թվականի ապրիլի 24-ին Էրդողանը դեռ զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը) ուղերձը դիտվում էր որպես խոսքի ազատություն, այնինչ Դիարբեքիրի փաստաբանների պալատի հայտարարությունն արդեն հանցանք է: Այսպիսի դատական համակարգը հեռու է արդարադատությունից և պետք է հրաժարվի երկակի ստանդարտներից»,- ասված է հայտարարության մեջ: