Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Մաշտոցի պողոտայի վրա նոր բացված սուպերմարկետը աղանդավորական խարան է քաղաքական աղանդավորների վրա, ովքեր իրենց կամքով են այդ խարանը դաջում իրենց անվանը և իրենց դեմքին: Իրավական և բարոյական բոլոր նորմերը ոտնատակ տվող և իշխանության կառույցենրը խաղալիք դարձրած այս աղանդավորները ամեն րոպե ավելի ու ավելի են քայքայում սոցիալական համաձայնության հասարակության խիստ նվազած հնարավորությունները: Նոր բացված «Փակ շուկան» չի «վերաբացվել», ինչպես գրում են կրատվամիջոցները: Սկսել է աշխատել հերթական սուպերմարկետը, որ, ի հեճուկս եվրոինտեգրացման հակառակորդների, մաքուր «արևմտյան» երևույթ է և ուղղակիորեն ձևափոխում է մեր մշակույթն և հասարակության հոգեբանությունը: «Հայկական ավանդական մշակույթի» կեղծ պաշտպան-ջատագովներին պետք է հուշել, որ սուպերմարկետային մշակույթը փոխում է հասարակության թե դասային, թե ներընտանեկան,թե հասակային, թե միջանձային հարաբերությունները՝ փոքր առևտրային կղզյակների՝ գնորդների հետ մարդկային-անձային հարաբերությունները վերափոխելով մարդկային հարաբերությունների մեքենայական անշունչ-անհոգի թելադրանքի: «Արևմտյան» կոչվող արժեհամակարգի ամենաբացասական երևույթները համատարած դարձող գիգանտ-ռեստորանային, հոթել-բորդելային, կազինոյային, դասային-խրախճանքային և «սուպերմարկետային» մշակույթով մարդկային- անձային, հոգևոր հարաբերությունների դուրս մղումը ամենաաղետալի ազդեցությունն ունի բարոյական-առաքինի մշակույթի վրա: Ինչ որ չեմ տեսնում մեր ազգայնականների՝ հասարակական բարոյականության պաշտպանողական արձագանքը: Միթե խառնվել են քաղաքական աղանդավորներին»: