տուն Հասարակություն Առողջապահություն Չեմ կարող Ձեզ պատասխանել․ վիճաբանություն Նուբարաշենի հոգեբուժարանում

Չեմ կարող Ձեզ պատասխանել․ վիճաբանություն Նուբարաշենի հոգեբուժարանում

319
0

Միջադեպ է տեղի ունեցել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան):

Ըստ ArmLur.am-ի հաղորդած տեղեկության խորհրդակցության ժամանակ հոգեբուժարանի աշխատակից Վաղինակ Հովհաննիսյանի եւ տնօրեն Սերգեյ Խաչատրյանի միջեւ ընդհարում է տեղի ունեցել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ բանը հասել է նրան, որ Խաչատրյանն աթոռ է նետել Հովհաննիսյանի վրա: Արդյունքում Վաղինակ Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է եւ բացատրություն է տալիս:

«Գիտեք ես հիմա ոստիկանությունում եմ, չեմ կարող ձեր հարցերին պատասխանել»,- ArmLur.am-իհետ զրույցում ասել է Վաղինակ Հովհաննիսյանի հետ:

Հարցին՝ արդյոք իր վրա աթոռ են նետել, հարցին արձագանքեց.

«Կներեք, այո: Ես չեմ կարող Ձեզ պատասխանել, շնորհակալ եմ, որ զանգել եք»:

Իսկ Սերգեյ Խաչատրյանը լսելով մեր հարցն զարմացավ. «Չէ, բացարձակ, ոչ մի բան էլ տեղի չի ունեցել: Անհիմն բաներ է ասում, դա իր գործն է: Ես հիմա չեմ կարող խոսել, զբաղված եմ»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Վաղինակ Հովհաննիսյանին Նարեկ Վանեսյանի պաշտոնավարման ժամանակ ազատել էին աշխատանքից, սակայն դատարանի միջոցով Հովհաննիսյանը վերականգնվել է աշխատանքի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։