Չեմ կարծում, թե քաղաքական իշխանությունը կունենա կամք և կընդունի այդ 12 կետերը, որոնք մենք ներկայացրել ենք: Այսօր այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Քաղաքական մեծամասնությունը իքն էր ասում, թե ինչ լավ կետեր է առաջարկել քառյակը»,-ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ քառյակը Կառավարությանը ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի 30-ը իր 12 պահանջները կատարելու համար:
«Ամեն դեպքում աշնանը մեր համապետական հանրահավաքով մենք կառաջարկենք մեր ճանապարհային քարտեզը»,-ասում է Հակոբյանը:
Նա նշեց նաև, որ նախորդ Կառավարության հրաժարականը պայմանվորված է հենց քառյակի պահանջի հետ, և նրանք, ովքեր դա չեն ընդունում՝ պարզապես ծանոթ չեն քաղաքական խոհանոցին: