ՈՒԵՖԱ-ն տարեկան 1.5 մլրդ եվրո է աշխատում Չեմպիոնների լիգայի շնորհիվ,- հաղորդում է interfax-ը:
Համբուրգի համալսարանի հայտնի տնտեսագետներից պրոֆեսոր Հենինգ Ֆեպելը Deutsche Welle-ին տված հարցազրույցում պատմելէ, որ այս գումարի մեջ են մտնում ինչպես հովանավորներից ստացված միջոցները, այնպես էլ խաղերի հեռարձակման իրավունքի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքից ստացված եկամուտը:
Հավաքված միջոցների 80%-ը հատկացվում է ֆուտբոլային ակումբներին, իսկ 20%-ը մնում է ՈՒԵՖԱ-ի տրամադրության ներքո, գովազդի և այլ ծառայությունների վճարման համար:
Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելով՝ կարելի է զգալի միջոցներ վաստակել, ինչը լրացուցիչ խթան է թիմերի համար: «Հանուն այս ամենի՝ թիմերը անգամ պատրաստ են խրվել պարտքերի մեջ: Բայց, իհարկե, այս ծախսերի միայն մի մասն է արդարացվում»,- նշել է Համբուրգի համաշխարհային տնտեսության համալսարանի պրոֆեսորը: