Մյունխենի «Բավարիան» համարվում է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի հաղթողի ամենահավանական թեկնածուն։
Մեծ Բրիտանիայում գործող William Hill բուքմեյքերական գրասենյակը բավարական ակումբի հաղթանակի հնարավորությունը գնահատում է 2.5 գործակցով։ Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալը»՝ 2.75 գործակից։ Մադրիդի «Ատլետիկոյի» և Լոնդոնի «Չելսիի» հնարավորությունները շատ ավելի պակաս են՝ 6.00։
Կիսաեզրափակիչ փուլի զույգերի վիճակահանությունը կկայանա վաղը։