տուն Քաղաքական Չեխ-հայկական հարաբերությունները լավ մակարդակի վրա են. դեսպան

Չեխ-հայկական հարաբերությունները լավ մակարդակի վրա են. դեսպան

227
0

Այսօր՝ նոյեմբերի 7-ին Երևանում կայացել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիի մամուլի ասուլիսը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ դեսպանն անդրադարձել է տարբեր հարցերի և ընդգծել, որ չեխ-հայկական հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են։

Այդուհանդերձ, Կոպեցկիի կարծիքով, տնտեսական ոլորտում առկա է չօգտագործված ներուժ:

«Երկու կողմերը կարծում են, որ կարելի է ավելին անել առեւտրային հարաբերությունների ընդլայնման համար»,- ասել է դեսպանը՝ ավելացնելով, որ հաջորդ տարվա սկզբից ոչ ուշ նախատեսվում է անցկացնել միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Նախատեսվում է նաեւ կազմակերպել բիզնես-համաժողով»,-շեշտել է դիվանագետը:

Նա նաև հիշեցրել է որ Չեխիան առաջիններից մեկն է, որ վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Կոպեցկին տեղեկացրել է նաև, որ Չեխիայի ղեկավարությունը հրավիրել է Հայաստանի վարչապետին այցելել Պրահա։