Չեխիայում ավարտվել են խորհրդարանի պատգամավորների պալատի արտահերթ ընտրությունները: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախանական տվյալներով՝ Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մեծ առավելությամբ հաղթանակ է տանում: Կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 21,67%-ը: Այս մասին տեղեկացնում է չեխական հեռուսաընկերությունը:
Երկրորդ տեղում է Չեխիայի և Մորավիայի Կոմունիստական կուսակցությունը. այն հավաքել է ձայների 17,22%-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս հաշվարկել է 14 հազար 873 ընտրատարածքներից միային 222-ի ձայները:
Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի ընտրությունները սկսվել էին դեռ երեկ. ընտրություններն անցկացվել են երկու օրով: