տուն Քաղաքական Միջազգային Չեխիայի խորհրդարանը մերժել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Չեխիայի խորհրդարանը մերժել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

98
0

Czech-Parliament

Չեխիայի խորհրդարանը որոշում է կայացրել մերժել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ առաջարկը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Պատգամավորների պալատը մերժել է առաջարկը, որով կառավարությունը ԵՄ շրջանակներում պետք է պատժամիջոցներ սահամաներ ՌԴ-ի դեմ», — ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, Չեխիայի խորհրդարանը մերժել է բանակին լրացուցիչ գումարներ տրամադրելու օրինագիծը։ Նախատեսվում է, որ պաշտպանության նախարարությանը հատկացվող գումարները պետք է կազմեին ՀՆԱ-ի 1.3 տոկոսը՝ ներկայիս 1.1-ի փոխարեն։