Անգլիական մամուլը վերջին շրջանում հաճախ էր գրում, որ Կոլումբիայի հավաքականի և «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է տեղափոխվել անգլիական «Չելսի»։ Սակայն The Daily Mail-ն այսօր տեղեկացնում է, որ «Չելսին» կարող է Ֆրանսիայից ձեռք բերել մեկ այլ խաղացողի՝ ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիին։
ՊՍԺ-ն Կավանիի համար կպահանջի առնվազն 54.3 մլն ֆունտ ստերլինգ։ Այնքան, որքան ֆրանսիացիները վճարել էին նրա տեղափոխության համար՝ «Նապոլիից»։ Կավանին այս մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում դարձել է 11 գոլի հեղինակ՝ անցկացնելով 16 հանդիպում։ Չեմպիոնների լիգայում նա 5 խաղում խփել է 4 գնդակ։