տուն Սպորտ Չելսիի ռևանշը ՊՍԺ-ի հետ թույլ տվեց Մոուրինյոյին Չեմպիոնների լիգայի հերթական ռեկորդը սահմանել

Չելսիի ռևանշը ՊՍԺ-ի հետ թույլ տվեց Մոուրինյոյին Չեմպիոնների լիգայի հերթական ռեկորդը սահմանել

62
0

jose-mourinho-2013-h1n-net-984x768

Երեկ Լոնդոնի «Չելսին» ռևանշի է հասել ՊՍԺ-ի նկատմամբ՝ հաղթելով վերջինիս Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում։ Այս թիմերի առաջին հանդիպումը Փարիզում ավարտվել էր 3։1 հաշվով՝ հօգուտ ՊՍԺ-ի։ Սակայն պատասխան խաղում Ժոզե Մոուրինյոյի սաները կարողացել են հաղթել 2։0 հաշվով և դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Այսպիսով, Ժոզե Մոուրինյոյի անունը գրվել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, քանի որ նա միակ մարզիչն է, ում թիմերը 8 անգամ խաղացել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում։ Երեկ անգամ նա դա արել է Մադրիդի «Ռեալի» հետ (2011, 2012, 2013), երեք՝ «Չելսիի» (2005, 2007, 2014), մեկական անգամ՝ «Պորտուի» (2004) և «Ինտերի» (2010)։

Հիշեցնենք նաև, որ Մոուրինյոն մեկական անգամ հաղթանակ է գրանցել Չեմպիոնների լիգայում «Պորտուի» և «Ինտերի» հետ։