Լոնդոնի «Չելսիի» բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարը ամռանը կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը: Այս մասին հայտնել է Ազարի խաղընկերներից մեկը: Նրա խոսքերով` Ազարը նրան այս մասին ասել է Ծննդյան տոներից առաջ. «Միանշանակ կտեղափոխվեմ ՊՍԺ հաջորդ տարվա ամռանը»: Հավաքականում նրա խաղընկերը հայտնել է, որ Ազարն առանց որևէ ափսոսանքի է գնում այս քայլին:
Հայտնի է, որ Ազարի տրանսֆերի գինը կազմում է 50-60 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Ազարն Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում մասնակցել է 24 խաղի` դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: