տուն Քաղաքական Միջազգային «Չեզոք» Շվեյցարիան կրկին կողմ քվեարկեց պարտադիր զինվորական ծառայությանը

«Չեզոք» Շվեյցարիան կրկին կողմ քվեարկեց պարտադիր զինվորական ծառայությանը

216
0

_70056417_abf54194-630e-4f9a-bb86-7f39dae0fabf

Շվեցարացիների մեծամասնությունը հանրաքվեի ընթացքում մերժել է այն օրինագիծը, որով առաջարկվում էր վերացնել պարտադիր զորակոչը: Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ժողովրդական հանրաքվեի արդյունքում բնակչության 73%-ը մերժել է տվյալ գաղափարի կողմնակիցների առաջարկը, հաղորդում է Neue Zürcher Zeitung գերմանական պարբերականը:

Շվեցիարիան առանց բանակի միավորումը (GSoA), որը հանդիսանում է տվյալ հանրաքվեի նախաձեռնողը, արդեն ընդունել է իր ձախողումը: Մասնավորապես, այդ միավորման ներկայացուցիչ Նիկոլայ Պռավձիչը (Nikolai Prawdzic) հայտարարել է, թե ամենայն հավանականությամբ պարտադիր զինվորական ծառայությունը շվեցարացիների ազգային ինքնագիտակցության մի մասն է կազմում: Պարտադիր զինվորական ծառայությունը, որը Շվեցարիայի «ռազմական չեզոքություն» քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է, արդեն երկդարյա պատմություն ունի:

Տեղեկացնենք, որ Շվեյցարիայում զորակոչման են ենթական 19-34 տարեկան տղամարդիկ, ընդ որում նրանք, ովքեր ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայությանհամար, պետք է լրացուցիչ կերպով հարկվեն մինչև 30 տարեկանը, եթե չունեն  հաշմանդամություն: Բացի այդ, Շվեյցարիայում կարծում են, որ զինվորական ծառայությունն ավելի կազմակերպված է դարձնում երիտասարդներին և օգնում նրանց կարիերայի ընթացքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here