տուն Սպորտ Չեզարե Պրանդելին դժգոհ է իտալական ակումբների մասնակցությունից Չեմպիոնների լիգայում

Չեզարե Պրանդելին դժգոհ է իտալական ակումբների մասնակցությունից Չեմպիոնների լիգայում

144
0

Italy v Brazil - International Friendly

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին մեկնաբանել է իտալական ակումբների ելույթները եվրագավաթներում` նշելով, որ դժգոհ է հայրենական ակումբների ելույթներից Չեպիոնների լիգայում: Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» ու «Նապոլին» դուրս են մնացել հետագա պայքարից` խմբերում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

«Հիասթափված եմ Չեմպիոնների լիգայում իտալական ակումբների ելույթներից: Բոլոր երեք թիմերը կարող էին դուրս գալ փլեյ-օֆֆ, սակայն դա կարողացավ անել միայն «Միլանը», ով տառապում էր դաշտում: «Նապոլիի» բախտը անակնկալ կերպով չբերեց, իսկ «Յուվենտուսը» պարտվեց տեղափոխված խաղում: Իտալական ֆուտբոլը պետք է աճի», — ասել է հավաքականի գլխավոր մարզիչը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here