Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ ստվերում մնացած եւ չգրանցված աշխատողները չեն կարող օգտվել կառավարության աջակցությունից: «Չունենք գործիք՝ նրանց նույնականացնելու: Եթե անգամ մեկն ասի, ոնց համոզվենք, որ դա ճիշտ է»,- ասաց պարոն Փաշինյանը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ միայն քաղաքացուց չի կախված: «Շատ հաճախ քաղաքացիները ցանկություն ունեն գրանցվելու, բայց գործատուն չի գրանցելու: Մենք ցանկություն ունենք աջակցելու գործատուին»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:
Վարչապետը հորդորեց այդ քաղաքացիներին դիմել ՊԵԿ-ին: Վերջինս էլ կքննի եւ եթե կպարզի, մենք չգիտենք՝ ինչքան է ստվերի մեջ մնացել աշխատողը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, որ վարձատրության չափն էլ է ստվերում, եւ ոչ մեկն էլ չի կարողացել հերքել այդ լուրերը: