«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը որոշ վերապահումներով է մոտենում ԲՀԿ- «Ժառանգություն» համագործակցությանը:
«Ինձ համար շատ դժվար հարց է դա: Ես չգիտեմ, թե ինչպես է հնարավոր ԲՀԿ-«Ժառանգություն» համագործակցությունը: Ես` լինելով համագործակցության կողմնակից մարդ, լավ չեմ պատկերացնում այդ համագործակցությունը, որովհետև այսօր «Բարգավաճ Հայաստանը» բոլորովին այլ կերպարով է հանդես գալիս: Ընդդիմադիր ելույթներով, քննադատում են որոշ գործիչներ ու ես չգիտեմ, թե ինչքանով է դա ազնիվ, ինչքանով հավատամ ես դրան: Արդյո՞ք դրա ետևում իսկապես Քոչարյանի ականջները չեն երևում: Եթե անգամ մի փոքր տեսնեմ դա, ինքս կընդվզեմ այդ համագործակցության դեմ»,- ասում է նա: