տուն Քաղաքական Չգիտեմ՝ ինչի մասին է խոսում պարոն Սեֆիլյանը․ Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին

Չգիտեմ՝ ինչի մասին է խոսում պարոն Սեֆիլյանը․ Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին

197
0

Դա տվյալ կուսակցության տեսակետն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանն այն մասին, որ հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ եթե ֆորս մաժորներ չլինեն, եկող տարի կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել։

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե որն է տրամաբանական կապը՝ որպես իրավական պետություն գործելով, միաժամանակ հաշվի առնելով բնակչության և բնապահպանական խնդիները, այս սկզբունքով առաջ շարժվելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ քննարկելու,- ասաց Մակունցը՝ հավելելով,- չգիտեմ՝ ինչի մասին է խոսում պարոն Սեֆիլյանը, որովհետև նման բան չկա»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here