Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քորթնի Քարդաշյանն իր Istagram-յան էջում գրել է․
«Տնական հայկական փախլավա»։
Քարդաշյանի գրառումն առաջացրել է թուրք օգտատերերի զայրույթը, որոնք ի պատասխան գրառմանը՝ գրել են․
«Փախլավան մեր կարմիր գիծն է. չափդ մի անցիր»։
«Փախլավան մերն է, մերն է մնալու»։
«Փախլավան թուրքերինն է, չափդ ճանաչիր» և այլն։
Գաղտնիք չէ, որ Քարդաշյան քույրերը հաճախ են հարուցում թուրք օգտատերերի զայրույթը համացանցում, մասնավորապես՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը ցուցաբերած աջակցությունից հետո Քարդաշյան քույրերը հաճախ են թիրախավորվում թուրքերի կողմից և «փախլավան» էլ հերթական առիթն էր իրենց ոխն արտահայտելու համար։