ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպերին։ Նա նշել է, որ մարդու գործնականությունն ինքը միշտ ողջունել է, առավել ևս, եթե դա արվում է ոչ անհատական նկատառումներով. «Շանթն ինչ որ ուզում էր ասել՝ դա հուզում է բոլորիս։ Ես չեմ պատկերացնում թե Շանթ Հարությունյանն ինչ է արել, բայց այնուամենայնիվ` եթե ուժ եւ հնարավորություն ունենամ՝ Շանթին եւ մյուսներին բանտից կազատեմ»,- նշել է ԱԻՄ առաջնորդը: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե կարծիքներ կան, որ Շանթ Հարությունյանը վարկաբեկեց հեղափոխություն հասկացությունը, Հայրիկյանը պատասխանել է.«Հեղափոխությունը որոշ քաղաքական ուժերի կողմից վաղուց էր վարկաբեկվել, ես կարծում եմ, որ չարիքի ճանապարհով բարիքի հասնել չի կարելի, իսկ ինչ վերաբերում է Շանթի մոտեցումներին, թե նա հեղափոխություն անելով ինչ էր հասկանում, դա միայն ինքը կարող է մեկնաբանել»:
Էմմա Պալյան