Այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 09:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 14:26: Այրվել է տան գույքը՝ ամբողջությամբ, մուտքում մոտ 2 խմ կենցաղային իրեր և կոտրվել է հարևան բնակարաններից մեկի հյուրասենյակի ապակին: Բնակիչ Մանե Ս.-ն (2019 թ.) հոսպիտալացվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի