տուն Քաղաքական Հայաստան Չարենցավանը չի փակվի․ պարետատունը տեխնիկական սխալ էր գործել

Չարենցավանը չի փակվի․ պարետատունը տեխնիկական սխալ էր գործել

234
0

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան նոր գրառում է կատարել Չարենցավան քաղաքը կորոնավիրուսի պատճառով փակելու վերաբերյալ. «Հարգելինե՛րս, հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության: Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տենիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը: Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն: Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից: Առո՛ղջ եղեք»: